Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Վեսթ Հեմին» և հաղթեց 3-0 հաշվով:
Դուբլ գրանցեց Էռլինգ Հոլանդը, մեկ գոլ էլ խփեց Տիջանի Ռեյնդերսը:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 37 միավորով բարձրացավ առաջին տեղ, 1 միավորով է առաջ Լոնդոնի «Արսենալից», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Վեսթ Հեմը» 13 միավորով 18-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Վեսթ Հեմ»` 3-0
Էռլինգ Հոլանդ, 5, 69, Տիջանի Ռեյնդերս, 38
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


