Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում կայացավ մրցաշրջանի գլխավոր խաղերից մեկը։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ առաջատար Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, մեկական գոլ խփեցին անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզն ու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: 22-ամյա Հոլանդը 33 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ «Արսենալի» միակ գոլը խփեց անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգը:
Լոնդոնի «Չելսին» բոլոր մրցաշարերում կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը՝ սեփական խաղադաշտում 0-2 հաշվով զիջելով «Բրենթֆորդին»:
Փոխչեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվեց «Վեսթ Հեմին» և տարավ կամային հաղթանակ՝ 2-1: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն և կամերունցի պաշտպան Ժոել Մատիպը:
«Մանչեսթեր Սիթին» 73 միավորով մնաց երկրորդ տեղում, սակայն արդեն երկու միավոր է զիջում «Արսենալին»: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երկու խաղ քիչ է անցկացրել (31 հանդիպում): «Լիվերպուլը» 32 խաղից հետո 53 միավորով 6-րդ տեղում է, «Վեսթ Հեմը» նույնքան հանդիպումից հետո 34 միավորով 14-րդն է: «Չելսին» 32 խաղում վստակած 39 միավորով 11-րդն է, «Բրենթֆորդը» 33 հանդիպումից հետո 47 միավորով 9-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 4-1 (տեսանյութ)
Կևին Դե Բրույնե, 7, 54, Ջոն Սթոունզ, 45+1, Էրլինգ Հոլանդ, 90+5 - Ռոբ Հոլդինգ, 86
«Չելսի» - «Բրենթֆորդ»՝ 0-2
Սեզար Ասպիլիկուետա, ինքնագոլ, 37 («Չելսի»), Բրայան Մբեումո, 78
«Վեսթ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 1-2
Լուկաս Պակետա, 12 - Կոդի Գակպո, 18, Ժոել Մատիպ, 67