Logo

«Մանչեսթեր Սիթին» խփեց 6 գոլ ու դարձավ առաջատար

21:02 / 04.11.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 6-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակեց 27 միավոր և, շրջանցելով մեկական հանդիպում պակաս անցկացրած «Տոտենհեմին» ու «Արսենալին», բարձրացավ առաջին տեղ։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմութ»՝ 6-1 (տեսանյութ)

Ժերեմի Դոկու, 30, Բերնարդու Սիլվա, 33, 84, Մանուել Ականջի, 37, Ֆիլ Ֆոդեն, 64, Նատան Ակե, 88 – Լուիս Սինիստերա, 74

«Բրենթֆորդ» - «Վեսթ Հեմ»՝ 3-2 (տեսանյութ)

«Բարնլի» - «Քրիսթալ Փելաս»՝ 0-2 (տեսանյութ)

«Էվերթոն» - «Բրայթոն»՝ 1-1 (տեսանյութ)

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2-1 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ