Logo

«Մանչեսթեր Սիթին» կերկարաձգի պայմանագիրը 38-ամյա դարպասապահի հետ

16:50 / 23.05.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը 38-ամյա դարպասապահ Սքոթ Կարսոնի հետ, հայտնում է Daily Mail-ը։

Կարսոնը մանկունյական ակումբում թիմի կարևոր մասնիկներից է։ «Սիթիի» մարզչական շտաբը վետերան դարպասապահին հիանալի օրինակ է համարում երիտասարդ ֆուտբոլիստների համար։

Սքոթ Կարսոնը «Մանչեսթեր Սիթիի» երրորդ դարպասապահն է բրազիլացի Էդերսոնից և գերմանացի Շտեֆան Օրտեգայից հետո։ Նա «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2019 թ. ամռանը և մինչև այժմ ակումբում մասնակցել է 2 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա