Logo

«Մանչեսթեր Սիթին» կադրային խնդիրներով է մեկնել Մադրիդ

22:35 / 08.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կադրային խնդիրներով է մեկնել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ, որտեղ կանցկացնի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության առաջին հանդիպումը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հայտացուցակում չեն ընդգրկվել պաշտպաններ, հոլանդացի Նաթան Ակեն և անգլիացի Քայլ Ուոքերը: Միևնույն ժամանակ, անգլիական գրանդի կազմում Մադրիդ է մեկնել Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը, որն ապրիլի 8-ին չի մարզվել թիմի հետ:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա ապրիլի 9-ին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ