Անգլիական «Մանչեսթեր Սիթին» լուրջ պայքար է մղում՝ Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար, հայտնում է The Daily Briefing-ը:
Երիտասարդ տաղանդի համար պայքարում առավելություն ունի Մյունխենի «Բավարիան»: Մրցավազքին միացել է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն անգլիական գրանդը ցանկանում է ամռանն ավարտին հասցնել գործարքը և հույս ունի աստղին համոզել մինչև տրանսֆերային պատուհանի բացվելը:
21-ամյա Վիրցն ընթացիկ մրցաշրջանում «Բայերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, խփել է 15 գոլ, կատարել 13 ասիստ:


