«Մանչեսթեր Սիթին» 2025թ. հունվարի տրանսֆերային պատուհանին ծախսել է այնքան, որքան Բունդեսլիգայի 4 թիմեր միասին՝ սկսած 2000 թվականից՝ համաձայն Transfermarkt-ի հաշվարկի:
«Քաղաքաբնակները» նախորդ ամսվա ընթացքում ծախսել են 220 միլիոն եվրո: Ընդհանուր այդքան են ծախսել Բեռլինի «Ունիոնը» (125 մլն), «Բոխումը» (32), «Հայդենհայմը» (25), «Զանկտ Պաուլին» (23.5) ու «Հոլշտայն Կիլը» (14.7) վերջին 25 տարիների ընթացքում:
Անգլիայի չեմպիոնը հունվարին ձեռք է բերել հարձակվող Օմար Մարմուշին, կիսապաշտպան Նիկո Գոնսալեսին, ինչպես նաև պաշտպաններ Աբդուկոդիր Խուսանովին, Վիտոր Ռեյսին և Ջումա Բահին: