Logo

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով

23:23 / 07.10.2024Ֆուտբոլ
null

Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է համալրել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կազմը։

Relevo-ի փոխանցմամբ` մանկունյական գրանդը փոխարինող է փնտրում իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի համար, որը ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք է ստացել և բաց է թողնելու մրցաշրջանի մնացած հատվածը։

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 2025 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 25-ամյա Սուբիմենդիին։ Նրա հրաժարագինն ակումբի հետ գործող պայմանագրով 60 միլիոն եվրո է։

Նախորդ ամռանը իսպանացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Լիվերպուլը», սակայն գործարքը չկայացավ։

Սուբիմենդին «Ռեալ Սոսիեդադի» սան է, հիմնական թիմում 198 խաղում խփել է 9 գոլ, դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2021 թ. հունիսից հրավիրվում է Իսպանիայի հավաքական, որի հետ 2024 թ. հուլիսին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ