Անգլիական «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային մի շարք նպատակներ է ունենալու 2024թ. ամառային պատուհանի ժամանակ:
Մանկունյական ակումբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» երկու առաջատար ֆուտբոլիստների՝ Յոզուա Կիմիխի և Ջամալ Մուսիալայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Սեմ Լին:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ տեղափոխվելուն մոտ է ֆրանսիական Լիգա 2-ը ներկայացնող «Տրուայի» բրազիլացի վինգեր Սավիոն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Ժիրոնայի» կազմում:


