Logo

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Անգլիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով

14:58 / 08.06.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ադամ Ուորթոնը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։

The Standart պարբերականը հայտնում է, որ մանկունյական ակումբը հետաքրքրված է 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, որին դիտարկում են` որպես կիսապաշտպանության ամրապնդման երկարաժամկետ տարբերակ։

Ուորթոնը մինչև 2029 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Քրիսթալ Փելասի» հետ և այս տարվա ամռանը, միանշանակ, չի լքելու ակումբը։ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է նրա տրանսֆերը գնել հաջորդ ամռանը։

Երիտասարդ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2024 թ. հունվարին, որի կազմում 16 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում։ Ուորթոնն ընդգրկվել է Անգլիայի հավաքականի հայտացուցակում և մասնակցելու է Եվրո-2024-ին։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ