«Մանչեսթեր Սիթին» շարունակում է իր ակտիվ գործունեությունը տրանսֆերային շուկայում, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Քաղաքաբնակները» համաձայնության են հասել «Պալմեյրասի» հետ Վիտոր Ռեյսի տրանսֆերի հարցում: Անգլիայի չեմպիոնը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար բրազիլական ակումբին կվճարի 29 միլիոն ֆունտ: «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գործարքն իրականացնել հիմա, ոչ թե ամռանը:
«Սիթին» երկրորդ գործարքն է համաձայնեցնում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, մինչև այս «Լանսից» գնել էր Աբդուկոդիր Հուսանովի տրանսֆերային իրավունքը 40 միլիոն եվրոյով: