Logo

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է ռեկորդային եկամուտի մասին

22:19 / 07.11.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է ռեկորդային եկամուտի մասին՝ հրապարակելով 2021/22 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը:

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» եկամուտը կազմել է 613 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ շահույթը՝ 41,7 միլիոն, որը 2 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Նման շահույթ գրանցելու գլխավոր գործոններից մեկը կորոնավիրուսի համավարակից հետո երկրպագուների վերադարձն է «էթիհադ» ստադիոն: 

Վերջին 5 տարիներին ակումբը վաստակել է ավելի քան 250 միլիոն ֆունտ ստեռլինգ ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքների վաճառքից:

Անգլիայի առաջնությունում կատալոնացի Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 13 խաղից վաստակած 32 միավորով երկրորդ տեղում է ու առաջատար Լոնդոնի «Արսենալին» զիջում է 2 միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ