Logo

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց ու կրճատեց «Արսենալի» հետ միավորների տարբերությունը (տեսանյութ)

22:26 / 12.02.2023Վիդեո
Մանչեսթեր Սիթի-Ասթոն Վիլա

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Բիրմինգհեմի «Ասթոն Վիլային» ու հաղթեց 3-1 հաշվով:

Տանտերերը բոլոր գոլերը խփեցին առաջին խաղակեսում. չորրորդ րոպեին հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրին: 39-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտան Իլկայ Գյունդողանը: Մրցավարի ավելացրած առաջին րոպեին իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ հաշիվը խոշոր դարձրեց ալժիրցի վինգեր Ռիյադ Մահրեզը՝ 3-0:

Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց խփել հեղինակության գոլը. 61-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Օլի Ուոտկինսը:

22 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 48 միավորով երկրորդն է և երեք միավոր զիջում է առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Ասթոն Վիլան» 28 միավորով 11-րդն է:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ասթոն Վիլա»՝ 3-1

Ռոդրի, 4, Իլկայ Գյունդողան, 39, Ռիյադ Մահրեզ, 45+1 (11մ.) - Օլի Ուոտկինս, 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ