Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում 4-0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, մեկական անգամ էլ աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն ու արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Անգլիայի գործող չեմպիոնը վաստակեց 85 միավոր, շրջանցեց Լոնդոնի «Արսենալին» և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Զինագործները» 37-րդ տուրի իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել և մայիսի 12-ին մրցակցի մարզադաշտում կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Ֆուլհեմը» 44 միավորով 13-րդն է։
Պրեմիեր լիգա, 37-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Սիթի»` 0-4
Յոշկո Գվարդիոլ, 13, 71, Ֆիլ Ֆոդեն, 59, Խուլիան Ալվարես, 90+7
Հեռացում` Իսա Դիոպ («Ֆուլհեմ»), 90+6