Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։ Հանդիպման միակ գոլը 71-րդ րոպեին խփեց Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը 17 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
Այսպիսով, Էրլինգ Հոլանդն Անգլիայի առաջնությունում առնվազն մեկ գոլ է խփել բոլոր այն թիմերին (21 թիմ), որոնց դեմ խաղացել է։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 56 միավոր և, շրջանցելով Լոնդոնի «Արսենալին», բարձրացավ երկրորդ տեղ։ «Բրենթֆորդը» 25 միավորով 14-րդն է։
Պրեմիեր լիգայի առաջատարը 57 միավոր ունեցող «Լիվերպուլն» է, իսկ երրորդ տեղ նահանջած «Արսենալն» ունի 55 միավոր։
Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»` 1-0
Էրլինգ Հոլանդ, 71


