Logo

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց և շրջանցեց «Արսենալին» (տեսանյութ)

01:28 / 16.02.2023Վիդեո
Մանչեսթեր Սիթի-Արսենալ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում հյուրընկալվեց առաջատար «Արսենալին» և հաղթեց 3-1 հաշվով:

24-րդ րոպեին «Արսենալի» ճապոնացի պաշտպան Տակեհիրո Տոմիյասուի սխալ փոխանցումից հետո դարպասապահ Աարոն Ռամսդեյլի դիմաց մեն-մենակ դուրս եկավ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և բացեց հաշիվը:

42-րդ րոպեին «Արսենալի» անգլիացի եզրային հարձակվող Բուկայո Սական հավասարեցրեց հաշիվը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը:

72-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթին» կազմակերպեց գեղեցիկ հակագրոհ, որը գոլով եզրափակեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը:

10 րոպե անց Դե Բրույնեի փոխանցումից հետո խաղի վերջակետը դրեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ 3-1: 22-ամյա ֆուտբոլիստը 26 գոլով Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է:

«Մանչեսթեր Սիթին» 23 խաղից հետո 51 միավորով հավասարվեց «Արսենալին» ու լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց Միկել Արտետայի գլխավորած թիմին` բարձրանալով առաջին տեղ: Սակայն «Արսենալը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-3

Բուկայո Սակա, 42 (11մ) - Կևին Դե Բրույնե, 24, Ջեք Գրիլիշ, 72, Էրլինգ Հոլանդ, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ