Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի գոլերը խփեցին խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլն ու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 23-ամյա Հոլանդը 21 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը։
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 79 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Մանկունյական ակումբն առաջնության առաջատար Լոնդոնի «Արսենալին» զիջում է 1 միավորով։ «Զինագործները», մրցակցի համեմատ, մեկ հանդիպում ավելի են անցկացրել։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» ունի 26 միավոր և 17-րդ տեղում է։
Պրեմիեր լիգա, 35-րդ տուր
«Նոթիգնհեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Սիթի»` 0-2
Յոշկո Գվարդիոլ, 32, Էրլինգ Հոլանդ, 71