Logo

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» և բարձրացավ չորրորդ տեղ

23:30 / 25.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը 3-1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»:

Երրորդ րոպեին հաշիվը բացեց «Չելսին», սակայն հետագայում «Մանչեսթեր Սիթիից» գոլ խփեցին խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը և անգլիացի վինգեր Ֆիլ Ֆոդենը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 41 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Չելսին» 40 միավորով 6-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»` 3-1 (տեսանյութ)

Յոշկո Գվարդիոլ, 42, Էռլինգ Հոլանդ, 68, Ֆիլ Ֆոդեն, 87 - Նոնի Մադուեկե, 3

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա