«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում հյուրընկալվեց «Բորնմուտին» և հաղթեց 1-0 հաշվով: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում խաղի միակ գոլը խփեց անգլիացի եզրային հարձակվող Ֆիլ Ֆոդենը:
Անգլիայի գործող չեմպիոնը 26 խաղից հետո 59 միավորով երկրորդն է և մեկ միավոր է զիջում նույնքան հանդիպում անցկացրած առաջատար «Լիվերպուլին»: «Բորնմուտը» 25 խաղից հետո 28 միավորով 14-րդն է:
Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Բորնմուտ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0-1
Ֆիլ Ֆոդեն, 24


