Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Նոթինգհեմ Ֆորեսթից»:
83-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռայան Շերկին:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 40 միավորով բարձրացավ առաջին տեղ, 1 միավորով է առաջ Լոնդոնի «Արսենալից», որը քիչ անց կընդունի «Բրայթոնին»: «Նոթինգհեմը» 18 միավորով 17-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Սիթի»` 1-2
Օմարի Հաթչինսոն, 54 - Տիջանի Ռեյնդերս, 48, Ռայան Շերկի, 83
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


