«Նյու Յորք Սիթիի» պաշտպան Քրիստիան Մաքֆառլեյնը տեղափոխվել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:
Տրանսֆերի արժեքը չի նշվում, միայն հայտնի է՝ MLS-ի ակումբն Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի հաջորդ վաճառքից տոկոս կստանա:
Հիշեցնենք, որ «Նյու Յորք Սիթին» և «Մանչեսթեր Սիթին» City Football Group հոլդինգի կազմում են: Այն պատկանում է Շեյխ Մանսուրին։
2021 ➡️ 2025
— New York City FC (@newyorkcityfc) January 27, 2025
What a difference 4 years can make 💙 pic.twitter.com/HIj3rwH9Hb


