Logo

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց Գվարդիոլայի հետ պայմանագիրը (տեսանյութ)

14:30 / 23.11.2022Ֆուտբոլ
Պաշտոնական
Խոսեպ Գվարդիոլա-55

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երկարաձգել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կատալոնացի 51-ամյա մասնագետն ու Անգլիայի գործող չեմպիոնը կնքել են 3 տարվա պայմանագիր:

Գվարդիոլան 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ նվաճել է 11 տիտղոս։ Նրա գլխավորությամբ մանչեսթերցիները 4-ական անգամ դարձել են Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն ու Անգլիական լիգայի գավաթակիր, երկու անգամ նվաճել Անգլիայի Սուպերգավաթն ու մեկ անգամ հաղթել Անգլիայի գավաթում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» 14 խաղից հետո 32 միավորով երկրորդն է և 5 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին»: Չեմպիոնների լիգայում Գվարդիոլայի թիմը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ