Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ սեփական խաղադաշտում հաղթել «Էվերթոնին»։ Գրանցվեց 1-1 հաշիվը։
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլին լիվերպուլյան ակումբը պատասխանեց անգլիացի կիսապաշտպան Դեմերայ Գրեյի դիպուկ հարվածով։
22-ամյա Հոլանդը 21-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում ու վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
Միավորներ կորցրեց նաև երրորդ տեղում գտնվող «Նյուքասլը», որը տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Լիդսի» հետ։
«Մանչեսթեր Սիթին» 16 խաղից հետո ունի 36 միավոր և 4 միավոր զիջում է առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Նյուքասլը» 17 խաղում վաստակել է 34 միավոր։ Չորրորդ տեղում է 32 միավոր հավաքած «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տուրում հաղթել էր «Վուլվերհեմփթոնին»։ Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Էվերթոնը» 15 միավորով 16-րդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերթոն»՝ 1-1 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 24 – Դեմերայ Գրեյ, 64
«Նյաքասլ» - «Լիդս»՝ 0-0 (տեսանյութ)