Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Քայլ Ուոքերի հետ, հաղորդում է City News-ը:
33-ամյա պաշտպանն ու մանչեսթերյան ակումբն այս պահին բանակցություններ են վարում: Նրա ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:
Ուոքերի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը 13 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


