Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Բրենթֆորդին»` 2-2։
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի դուբլի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն խաղավերջում բաց թողեց առավելությունը։
«Սիթին» 35 միավորով 7-րդ տեղում է, «Բրենթֆորդը»՝ 28 միավորով 10-րդ։
«Չելսին» կրկին չհաղթեց՝ սեփական դաշտում 2-2 հաշվով ավարտելով «Բորնմութի» դեմ խաղը։
Տանտերերը մինչև 90+5-րդ րոպեն պարտվում էին, սակայն թիմի ավագ, անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը փրկեց «Չելսիին»։
Լոնդոնյան գրանդը Պրեմիեր լիգայում վերջին հաղթանակը տարել է 2024 թվականին, երբ դեկտեմբերի 15-ին 2-1 հաշվով առավելության է հասել «Բրենթֆորդի» դեմ խաղում։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմի` առանց հաղթանակների շարքը հասավ 5 խաղի։
«Չելսին» 37 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը, «Բորնմութը» 34 միավորով 7-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»` 2-2
Յոհան Վիսա, 82, Քրիստիան Նյորգոր, 90+2 - Ֆիլ Ֆոդեն, 66, 78
«Չելսի» - «Բորնմութ»` 2-2
Քոուլ Փալմեր, 13, Ռիս Ջեյմս, 90+5 - Ջասթին Կլյույվերտ, 50 (11մ), Անտուան Սեմենյո, 68
«Վեսթ Հեմ» - «Ֆուլհեմ»` 3-2
Կառլոս Սոլեր, 31, Տոմաշ Սոուչեկ, 33, Լուկաս Պակետա, 67 - Ալեքս Իվոբի, 51, 78