«Մանչեսթեր Սիթին» առաջարկել է հետաձգել Անգլիայի հաջորդ առաջնության մեկնարկը, հաղորդում է The Times-ը:
Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարների վերջին հանդիպմանը «Քաղաքաբնակների» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն բարձրացրել է հաջորդ մրցաշրջանի մեկնարկը հետաձգելու հարցը։ Նրա խոսքով` դա թույլ կտա իր ակումբի ֆուտբոլիստներին հասցնել վերականգնվել աշխարհի ակումբային առաջնությունից հետո:
Այնուամենայնիվ, աակումբներից ոչ մեկի ղեկավարը չի աջակցել «Մանչեսթեր Սիթիի» դիրքորոշմանը:
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում: Մրցաշարին կմասնակցի 32 ակումբ:


