«Մանչեսթեր Սիթին» ջանքեր է գործադրում թիմի կիսապաշտպան Ռոդրիին թիմում պահելու համար:
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Անգլիայի չեմպիոնն աստղաբաշխական առաջարկ է պատրաստում՝ 28-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, որը գործում է մինչև 2027 թվականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սիթիի» այս քայլն ուղղված է ֆուտբոլիստի՝ «Ռեալ» հավանական տեղափոխության հետ: Նշվում է, որ Ռոդրիին գրավում է Մադրիդ տեղափոխվելու տարբերակը ոչ միայն մարզական, այլ նաև՝ անձնական պատճառներով:
Ռոդրին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2019-ին «Աթլետիկոյից»: