Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում Պրեմիեր լիգան ներկայացնող միակ ակումբն է, որը մրցաշարից դուրս մնալու վտանգի տակ է:
«Քաղաքաբնակները» 7 տուրում վաստակել են 8 միավոր և այս պահին 25-րդ տեղում են: Լիգայի փուլի վերջին տուրը վճռորոշ կլինի Անգլիայի չեմպիոնի համար:
Անգլիական ակումբներից «Լիվերպուլը» գլխավորում է Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը, Լոնդոնի «Արսենալը» երրորդն է, իսկ «Ասթոն Վիլան»՝ 9-րդը:
Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):