Logo

«Մանչեսթեր Սիթին» ակումբային Մունդիալի եզրափակիչում է

00:44 / 20.12.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայում շարունակվող աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները։ 

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում խոշոր հաշվով առավելության հասավ ճապոնական «Ուրավա Ռեդս» ակումբի նկատմամբ՝ 3-0։ 

Եզրափակիչում տիտղոսի համար Պեպ Գվարդիոլայի թիմը կմրցի Լիբերտադորեսի գավաթի հաղթող, բրազիլական «Ֆլումինենսեի» հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Եգիպտոսի «Ալ Ահլիին»։ 

Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ

«Ուրավա Ռեդս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0-3 (տեսանյութ)

Մարիուս Հոլբրատեն (ինքնագոլ), 45+1, Մատեո Կովաչիչ, 52, Բեռնարդու Սիլվա, 59

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա