«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Պորտուի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի տրանսֆերային իրավունքը գնելու մասին: Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Մանչեսթեր Սիթին» պորտուգալական ակումբին վճարել է 60 միլիոն եվրո, որից 24 միլիոնը կփոխանցվի «Բարսելոնային», քանի որ «Բլաուգրանային» էր պատկանում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի 40 տոկոսը:
Նիկոն 2023 թվականին հենց «Բարսելոնայից» էր տեղափոխվել «Պորտու»: Ընթացիկ մրցաշրջանում Գոնսալեսը 29 խաղում խփել է 7 գոլ ու կատարել է 6 ասիստ: