Logo

«Մանչեսթեր Սիթին» 60-միլիոնանոց տրանսֆեր է պատրաստում

16:51 / 07.01.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է գնել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է The Telegraph-ը: 

Նախորդ 4 տարիների Անգլիայի չեմպիոնը մտադիր է Եգիպտոսի հավաքականի հարձակվողի տեղափոխությունը կազմակերպել հունվարին:

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ գործում է մինչև 2027 թվականի ամառը, սակայն «Այնտրախտը» մտադիր էր արդեն ամռանը վաճառել նրա տրանսֆերային իրավունքը՝ ֆուտբոլիստի տպավորիչ խաղով պայմանավորված բարձր արժեքի համար: Մարմուշը 1,5 տարի առաջ է «Վոլֆսբուրգից» անվճար տեղափոխվել Ֆրանկֆուրտ:

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է հարձակվողի և մի քանի այլ գործարքներով ուժեղացնել կազմը ու հետապնդել Պրեմիեր լիգայի առաջատարներին:

Ընթացիկ մրցաշրջանում Մարմուշը 24 խաղում խփել է 18 գոլ, կատարել է 12 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա