Անգլիական «Մանչեսթեր Սիթին» շարունակում է հաղթարշավը: Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
Գոլով աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը և նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:
Երկրորդ կեսի մեկնարկում Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին հեռացվեց խաղադաշտից, սակայն հյուրերին չհաջողվեց օգտագործել թվային առավելությունը:
«Մանչեսթեր Սիթին» տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը և 18 միավորով ամրապնդվեց առաջին հորիզոնականում: «Նոթինգհեմ Ֆորեսթը» 7 միավորով 10-րդն է:
Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ 2-0 (տեսանյութ)
Ֆիլ Ֆոդեն, 7, Էրլինգ Հոլանդ, 14