«Մանչեսթեր Սիթին» շարունակում է առանց հաղթանակների շարքը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոնն ընդունեց «Էվերթոնին»։ Գրանցվեց 1-1 հաշիվը։
Առաջին խաղակեսում թիմերը խփեցին մեկական գոլ։ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը երկրորդ խաղակեսի սկզբնամասում չկարողացավ 11-մետրանոց հարվածով գրավել դարպասը։
«Մանչեսթեր Սիթին» 28 միավորով 6-րդ տեղում է։ «Էվերթոնն» ունի 17 միավոր և 15-րդն է։
Բոլոր մրցաշարերում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վերջին 13 խաղում տարել է ընդամենը մեկ հաղթանակ, կրել 9 պարտություն ու գրանցել 3 ոչ-ոքի։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերթոն»՝ 1-1
Բերնարդու Սիլվա, 14 – Իլիման Նդիայե, 36
Վրիպում 11-մետրանոցից՝ Էրլինգ Հոլանդ, 53 («Մանչեսթեր Սիթի»)