Logo

«Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» հաղթանակները, «Լիվերպուլի» գոլառատ ոչ-ոքին

01:28 / 05.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3-0 հաշվով առավելության հասավ «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ։

Մանկունյական ակումբի գոլերը խփեցին բելգիացիներ Կևին դե Բրույնեն ու Ժերեմի Դոկուն, պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 26 միավորով չորրորդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» նախորդ 7 խաղերում հաղթանակ չէր տարել, կրել էր 6 պարտություն, գրանցել 1 ոչ-ոքի։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» ունի 22 միավոր և 7-րդն է։

«Լիվերպուլը» մրցակցի դաշտում համառ պայքարում չկարողացավ կոտրել «Նյուքասլի» դիմադրությունը. գրանցվեց գոլառատ ոչ-ոքի` 3-3։

Մերսիսայդյան ակումբից հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը, որը դարձավ դուբլի ու ասիստի հեղինակ։ Նա 13 գոլով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Նյուքասլին» 90-րդ րոպեին պարտությունից փրկեց շվեյցարացի պաշտպան Ֆաբիան Շերը։

«Լիվերպուլը» 35 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Նյուքասլը» 20 միավորով 11-րդն է։

Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում 5-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացիներ, պաշտպան Աքսել Դիսասին, հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, անգլիացիներ, վինգերներ Նոնի Մադուեկեն ու Ջեյդոն Սանչոն, կիսապաշտպան Քոուլ Փալմերը։

Լոնդոնյան գրանդը 28 միավորով երկրորդ տեղում է, «Սաութհեմփթոնն» ունի 5 միավոր և վերջինն է` 20-րդը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»` 3-0

Բերնարդու Սիլվա, 8, Կևին դե Բրույնե, 31, Ժերեմի Դոկու, 57

«Նյուքասլ» - «Լիվերպուլ»` 3-3 

Ալեքսանդր Իսակ, 35, Էնթոնի Գորդոն, 62, Ֆաբիան Շեր, 90 - Կյորտինս Ջոնս, 50, Մոհամեդ Սալահ, 68, 83

«Սաութհեմփթոն» - «Չելսի»` 1-5 

Ջո Արիբո, 11 - Աքսել Դիսասի, 7, Քրիստոֆեր Նկունկու, 17, Նոնի Մադուեկե, 34, Քոուլ Փալմեր, 77, Ջեյդոն Սանչո, 87

Հեռացում` Ջեք Սթիվենս, 40 («Սաութհեմփթոն»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա