Logo

«Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

11:12 / 08.11.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում ամենաարագն է հատել 250 գոլի շեմը, հաղորդում է Opta վիճակագրական կենտրոնը:

Ընդհանուր առմամբ, մանկունիական ակումբը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 12-րդ թիմն է, որը հատել է 250 գոլի շեմը: «Քաղաքաբնակներին» հաջողվել է նշաձողը հատել՝ անցկացնելով ավելի քիչ հանդիպումներ, քան մյուս 11 թիմերը: ՉԼ գործող գավաթակիր «Սիթիից» 250 գոլ խփելու համար պահանջվել է 119 խաղ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տնային խաղում երեք անպատասխան գնդակ էր ուղարկել «Յանգ Բոյզի» դարպասն ու ապահովել էր տեղը փլեյ-օֆֆում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա