«Մանչեսթեր Սիթին» Սաուդյան Արաբիայում կայացած աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու շնորհիվ ռեկորդ է սահմանել անգլիական ակումբների շրջանում։
«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգլիական ակումբն է, որին հաջողվել է 5 տիտղոս նվաճել մեկ օրացուցային տարում։
Այս տարի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դարձել էր նաև Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող և Եվրոպայի սուպերգավաթակիր։
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 4-0 հաշվով հաղթել էր Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Ֆլումինենսեին» ու առաջին անգամ դարձել աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։