Logo

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»

16:54 / 03.08.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յան Կոուտոն տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ Գերմանական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալել է բրազիլացի ֆուտբոլիստին։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` «Բորուսիան» վարձակալական պայմանագրի ավարտին կարող է 25 միլիոն եվրոյով գնել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։ Այդ դեպքում կողմերը կկքնեն 4 տարվա պայմանագիր։

Կոուտոն 2022 թ. հուլիսից վարձավճարով հանդես էր գալիս կատալոնական «Ժիրոնայում» և 65 խաղում խփել է 3 գոլ, կատարել 12 ասիստ։ Նա «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2020 թ. հուլիսին, սակայն ակումբում չի անցկացրել ոչ մի հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ