«Մանչեսթեր Սիթիի» ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը վիճակագրական հակառեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկների շրջանում, հաղորդում է The New York Times-ը։
20-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից ի վեր ԱՊԼ-ում նորամուտի խաղում ամենաարագ դեղին քարտ ստացած խաղացողն է:
Խուսանովը Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի տնային խաղի (3-1) չորրորդ րոպեին է դեղին քարտ ստացել, իսկ դրանից մեկ րոպե առաջ էլ սխալ փոխանցում է կատարել, ինչից օգտվել է մրցակցի ֆուտբոլիստը և բացել հաշիվը: