Logo

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ. «Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է»

17:06 / 29.07.2023• Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող, Անգլիայի չեմպիոն և գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Մատեո Կովաչիչը գովեստի խոսքեր է ասել թիմի գլխավոր մարզիչ, կատալոնացի Պեպ Գվարդիոլայի հասցեին:

«Այստեղ եմ մոտ երկու շաբաթ, սակայն ակնհայտ է, որ Գվարդիոլան հիանալի պատկերացնում է՝ ինչ է փնտրում: Սա բոլորովին այլ մակարդակ է: «Մանչեսթեր Սիթի» եմ եկել սովորելու համար ու կարծում եմ՝ Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մատեո Կովաչիչը Անգլիայի չեմպիոնի շարքերը համալրել է այս ամռանը՝ 29,1 միլիոն եվրոյով տեղափոխվելով Լոնդոնի «Չելսիից»: 

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ