Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Միխեիլ Կավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ։
53-ամյա քաղաքական գործիչն ընտրական հատուկ մարմնի 225 անդամներից ստացել է 224-ի ձայնը, հայտնում է Վրաստանի կենտրոնական ընտրանական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Նա միակ թեկնածուն է եղել ու պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 29-ին։
Կավելաշվիլին 2016 թվականից քաղաքականությամբ է զբաղվում և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից եղել է նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։
Կավելաշվիլին «Մանչեսթեր Սիթիիում» հանդես է եկել 1996-1999 թվականներին, 29 խաղում խփել 3 գոլ։ Նա հանդես է եկել նաև շվեյցարական մի շարք ակումբներում` «Ցյուրիխում», «Լյուցեռնում», «Գրասհոպերսում», «Արաուում», «Սիոնում»։ Ֆուտբոլիստը 1991-2002 թթ. հրավիրվել է նաև Վրաստանի ազգային հավաքական, 46 խաղում դարփել 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղիանկ։