Logo

«Մանչեսթեր Սիթիի» մարտական ոչ-ոքին և «Ասթոն Վիլայի» հաղթանակը

20:58 / 07.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հերթական անակնկալ արդյունքը գրանցեց:

Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» և գրանցեց 2-2 հաշվով: Մանչեսթերյան գրանդից գոլի հեղինակ դարձան անգլիացի պաշտպան Ռիկո Լյուիսն ու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Ի դեպ, 20-ամյա Լյուիսը 84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

«Ասթոն Վիլան» էլ ընդունեց «Սաութհեմփթոնին» և հաղթեց 1-0 հաշվով:

«Մանչեսթեր Սիթին» 27 միավորով չորրորդն է, «Ասթոն Վիլան»` 25 միավորով 5-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»` 2-2 (տեսանյութ

Դանիել Մունյոս, 4, Մաքսենս Լաքրոքս, 56 - Էրլինգ Հոլանդ, 30, Ռիկո Լյուիս, 68

Հեռացում` Ռիկո Լյուիս, 84 («Մանչեսթեր Սիթի»)

«Ասթոն Վիլա» - «Սաութհեմփթոն»` 1-0 (տեսանյութ)

Ջոն Դուրան, 24

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա