«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քելվին Ֆիլիպսը տեղափոխվում է «Վեսթ Հեմ», տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիական ակումբները համաձայնության են հասել 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալության հարցում: Անգլիացին նույնպես համաձայնել է այս մրցաշրջանի մյուս հատվածն անցկացնել լոնդոնյան ակումբում, որն էլ կվճարի Ֆիլիպսի աշխատավարձը: «Վեսթ Հեմը» ունի նաև մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստին գնելու իրավունք:
Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022-ին «Լիդսից» 49 միլիոն եվրոյի դիմաց: