Logo

«Մանչեսթեր Սիթիի» ջախջախիչ հաղթանակը

22:23 / 19.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մրցեց «Իփսվիչ Թաունի» դեմ և հաղթեց 6-0 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, մեկական գոլ էլ խփեցին Մատեո Կովաչիչը, Ժերեմի Դոկուն, Էրլինգ Հոլանդն ու Ջեյմս Մաքեյթին։

Մանկունիական գրանդից ասիստների հեթ-տրիկ գրանցեց բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։

«Մանչեսթեր Սիթին» 38 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Իփսվիչը» 18-րդն է 16 միավորով։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Իփսվիչ Թաուն» - «Մանչեսթեր Սիթի»` 0-6 

Ֆիլ Ֆոդեն, 27, 42, Մատեո Կովաչիչ, 30, Ժերեմի Դոկու, 49, Էրլինգ Հոլանդ, 57, Ջեյմս Մաքեյթի, 69

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ