Logo

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակն ու «Լիվերպուլի» պարտությունը

19:56 / 14.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում տանը 2-1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»:

Դուբլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը չորս խաղում 9 գոլ է խփել:

«Լիվերպուլն» էլ «Էնֆիլդում» անսպասելիորեն 0-1 հաշվով պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեստին»: Խաղի միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Լոնդոնի «Չելսիի» նախկին վինգեր, անգլիացի Կալում Հադսոն-Օդոյին:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» առաջնության միակ թիմն է, որը չորս խաղում տարել է նույնքան հաղթանակ և 12 միավորով առաջատարն է: «Լիվերպուլը» 9 միավորով երկրորդն է, «Նոթինգհեմ Ֆորեստը»` 8 միավորով չորրորդը, «Բրենթֆորդը»` 6 միավորով 8-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»` 2-1 

Էրլինգ Հոլանդ, 19, 32 - Յոան Ուիսա, 1

«Լիվերպուլ» - «Նոթինգհեմ Ֆորեստ»` 0-1 

Կալում Հադսոն-Օդոյի, 72

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ