«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն վնասվածքի պատճառով կբացակայի 10-11 շաբաթ, գրում է BBC-ն։
Նիդերլանդների ազգային հավաքականի ֆուտբոլիստը սոցցանցերում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ մարտի 7-ին բարեհաջող վիրահատվել է.
«Այս մրցաշրջանն ինձ համար այնքան հիասթափեցնող էր։ Ինձ բարեհաջող վիրահատել են ոտնաթաթի կոտրվածքի պատճառով։ Այժմ դրական եմ տրամադրված։ Կհանգստանամ և կսկսեմ ապաքինման շրջանը։ Շուտով կհանդիպենք «Քաղաքաբնակներ»։ Շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Ակեն։
30-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման։