Logo

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել մադրիդյան գրանդ

16:16 / 16.07.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է տեղափոխվել Իսպանիայի Լա լիգա, հայտնում է ինսայդեր Սեզար Լուիս Մերլոն:

24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»: Կողմերն այս պահին բանակցում են հնարավոր գործարքի շուրջ: Հարձակվողն անձամբ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ այնքան էլ գոհ չէ անգլիական ակումբում ստացած խաղաժամանակից:

Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիում» է խաղում 2022 թվականից: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում արգենտինացին անցկացրել է 103 հանդիպում, դարձել է 36 գոլի հեղինակ և կատարել 18 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ