«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին վնասվածքի պատճառով կբացակայի 2 ամիս, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Շվեյցարացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղում (2-3) մկանային վնասվածք է ստացել ու վիրահատության կենթարկվի։
29-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 30 խաղում 1 ասիստ է կատարել։