Logo

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 2 ամիս չի խաղա

17:15 / 26.02.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզն ազդրի վնասվածք է ստացել և առնվազն 2 ամսով շարքից դուրս մնացել, հաղորդում է The Athletic-ը:

Անգլիացին վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղի (1:3) ժամանակ:

«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբը որոշել է չդիմել վիրահատության տարբերակին:

Սթոունզն ընթացիկ մրցաշրջանում 4-րդ անգամ է վնասվածք ստացել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ