Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Սավիոյի տրանսֆերի մասին:
Անգլիական գրանդը 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ֆրանսիական «Տրուային» վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:
Սավիոն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր կատալոնական «Ժիրոնայում», մասնակցել 37 հանդիպման, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
— Manchester City (@ManCity) July 18, 2024
«Մանչեսթեր Յունայթեդն» էլ հայտարարել է ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոյի տեղափոխության մասին: 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը ֆրանսիական «Լիլին» վճարել է 62 միլիոն եվրո:
Յորոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Նա «Լիլի» սան է, գլխավոր թիմում խաղում էր 2022 թվականի հուլիսից: Պաշտպանը Ֆրանսիայի Լիգա 1-ում մասնակցել էր 46 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ:
A statement of intent.
— Manchester United (@ManUtd) July 19, 2024
✍️ @Leny_Yoro#MUFC pic.twitter.com/7u8UTRm6ST


