Logo

«Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը գլխավորեց ֆրանսիական ակումբ

19:40 / 12.10.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Ռիերան գլխավորել է ֆրանսիական «Բորդոն», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր։ «Բորդոն», որը ելույթ է ունենում Լիգա 2-ում, նախորդ մրցաշրջանում մոտ էր ուժեղագույնների լիգա վերադառնալուն, սակայն 3 միավոր զիջեց «Մեցին» ու գրավեց երրորդ տեղը։ Արդյունքում «Հավրը» և «Մեցը» տեղափոխվեցին Լիգա 1։

Լիգա 2-ի ընթացիկ մրցաշրջանում «Բորդոն» 10 տուրից հետո 11 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։ Ակումբի ղեկավարությունն օրերս անբավարար արդյունքների պատճառով հեռացրել էր նախորդ գլխավոր մարզիչ Դավիդ Գիյոնին։

Հատկանշական է, որ Ռիերան ամռանը գլխավորել էր Սլովենիան ներկայացնող «Ցելյեն», սակայն ֆրանսիական ակումբի վարած բանակցությունների արդյունքում «Ցելյեի» հետ պայմանագիրը խզվել է, և իսպանացի մասնագետը տեղափոխվել է «Բորդո»։

41-ամյա Ռիերան մարզչական կարիերան սկսել է 2020 թվականին, աշխատել է նաև թուրքական «Գալաթասարայում» ու սլովենական «Օլիմպիայում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա